|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մարտի 2018 թվականի N 44 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 102-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Առաջարկել համայնքի ղեկավարին հողերի վարձակալներին գրավոր նախազգուշացնել վարձակալությամբ վերցված հողատարածքները ողջամիտ ժամկետում պայմանագրով նախատեսված նպատակներով օգտագործելու անհրաժեշտության մասին:
2. Որոշման առաջին կետում սահմանված ժամկետում վարձակալված հողերը չօգտագործելու կամ ոչ նպատակային օգտագործելու դեպքում օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հողերի վարձակալության պայմանագրերը լուծելու համար: |
Կողմ -10 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|