Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 102-րդ հոդվածի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Առաջարկել համայնքի ղեկավարին վարձակալության պայմանագրով նախատեսված համապատասխան կետի համաձայն, ողջամիտ ժամկետում գրավոր ծանուցել վարձակալներին իրենց վարձակալած հողատարածքները նպատակային օգտագործելու մասին:
2. Չօգտագործվող կամ ոչ նպատակային օգտագործվող հողամասերի վարձակալության պայմանագրերը վարձակալի հետ լուծել օրենքով սահմանված կարգով: |