Այսօր: Շաբաթ, 25 Մարտի 2023թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.03.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արենի համայնքի սիրելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համաձայն մի շարք վայրերում արգելվում է օգտագործել ծխախոտային արտադրատեսակներ կամ դրանց փոխարինիչներ:
Հարգելի տնտեսվարողներ, խնդրում ենք, ներբեռնել կցված տեղեկատվական ցուցանակները և տեղադրել Ձեր և Ձեր ենթակայության ոլորտում գտնվող բոլոր օբյեկտներում:
10.03.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արենի համայնքի սիրելի բնակիչներ, տեղեկացնում ենք որ ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում ս/թ մարտի 11-ին և 12-ին Արենի համայնքի Արենի, Արփի, Ելփին, Չիվա և Ռինդ բնակավայրերում տեղի են ունենալու հանդիպում – քննարկումներ «Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ֆորմալ գործիքներ» թեմայով։Հանդիպում – քննարկումը յուրաքանչյուր բնակավայրում տևելու է մոտ մեկ ժամ, որի ընթացքում երիտասարդները և այլ հետաքրքրված անձինք ստանալու են իրենց հուզող հարցերի պատասխանները։Սիրով կսպասենք բոլորիդ։Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՄԱԶԾ համայնքային կազմակերպիչ Սյուզի Թադևոսյանի (հեռ. +37494301299) կամ Նորայր Գրիգորյանի ... Մանրամասն
10.03.23 ՖՈՒՏԲՈԼԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
Արենի համայնքի սիրելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ս/թ մարտի 17-ից Արնեի համայնքում մեկնարկելու է ֆուտբոլի ներհամայնքային մրցաշար:
Հայտերը ներկայացնելու համար կարող եք դիմել համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարին կամ Արենիի համայնքապետարանի աշխատակից Գևորգ Մկրտչյանին՝ զանգահարելով 093 787607 հեռախոսահամարով:
10.03.23 ԵՐԿՐԻ ՕՐԸ
Արենի համայնքի սիրելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2008 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ 2023 թվականին նոր շունչ է հաղորդվելու շարժմանը՝ «Երկրի ժամը» ... Մանրամասն
10.03.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՄԱՍԻՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման սահմանված կարգի համաձայն՝ 2023թ. մարտի 21-ին, ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանում տեղի կունենան հանրային լսումներ «Վայոց ձոր ֆրուկտ» ՍՊ ընկերության կողմից` Գնիշիկի քվարցիտների հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ /2-րդ լսումներ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am) և ք.Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17:
08.03.23 ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում դուք եղել եք ընտանեկան ջերմության ու սիրո երաշխավորը, երիտասարդ սերնդի դաստիարակն ու ազգային ավանդույթների կրողը: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք կյանքն ու բոլորիս մղում նոր նախաձեռնությունների:Գարնանային այս հիասքանչ տոնը պատեհ առիթ է արտահայտելու այն խորը ակնածանքը, սերն ու երախտագիտությունը, որ մենք տածում ենք ձեր հանդեպ:Սիրելի՛ մայրեր, քույրե՛ր և դուստրե՛ր, կրկին շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ և ի սրտե ցանկանում, որ դուք մշտապես շրջապատված լինեք ջերմությամբ և հոգատարությամբ: Եղե՛ք առողջ և երջանիկ, և թո՛ղ ձեր ընտանիքներում ... Մանրամասն
24.02.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արենի համայնքի Ելփին բնակավայրի սիրելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին, Ելփին բնակավայրի միջնակարգ դպրոցում «Դու մենակ չես» ՀԿ ներկայացուցիչների կողմից կկազմակերպվի հանդիպում-դասընթաց «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա հետևանքները» թեմայով:
Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել դասընթացին:
Ծրագիրը իրականացվում է Արենիի համայնքապետարանի, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի, «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ համագործակցությամբ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Արենի համայնքի ավագանու՝ 3 հերթական նիստ
Ավագանու 14.02.2023 թ-ի թիվ 2 հերթական նիստ ՄԱՍ 2
Ավագանու թիվ 10 հերթական նիստը՝ ՈՒՂԻՂ
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստը՝ ուղիղ.
Ավագանու 20.05.2021 թվականի թիվ 8 արտահերթ նիստ:
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 2
Ավագանու 16.04.2021 թվականի թիվ 5 նիստ, մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 2
Ինչպես դիմել համայնքապետարան
22.01.2021 թվականի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ
22.01.2021 թ.-ի թիվ 2 արտահերթ ավագանու նիստ ՄԱՍ 2
Արենի համայնքի ավագանու՝ թվականի թիվ 3 նիստ մաս 1
Ավագանու 05.03.2021 թվականի թիվ 4 նիստ, մաս 1
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
arenigyux@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner