|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 ապրիլի 2022 թվականի N 50-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԶՈՐԱՅՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի «Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշումը, Արենի համայնքի «Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման» հանձնաժողովի 19.04.2022 թվականի թիվ 5 նիստի արձանագրությունը ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հարգել Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Զորայր Զաքարյանի դիմումը և հատկացնել միանվագ դրամական աջակցություն՝ 100 000 ՀՀ դրամի չափով՝ դստեր հիվանդանոցային ծախսերը հոգալու նպատակով:
|
Կողմ -7 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(889.85 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|