Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Աշխատանքային օրենսգրքի>> 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով համայնքապետարանում տեղի ունեցած քննարկումներն ու ջեռուցման բացակայությունը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է
1. 2021թվականի նոյեմբերի 15-ից ժամանակավորապես դադարեցնել Արենի համայնքի համայնքային ենթակայության մանկապարտեզների գործունեությունը:
2. Մանկապարտեզի չաշխատած ժամանակահատվածում թողնել տնօրենի և հաշվապահի հաստիքները:
3. Վճարումների չափը սահմանել դրույքաչափի երկու երրորդի չափով:
4. Որպես նյութական պատասխանատու նշանակել տնօրենին: