Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 035-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 մարտի 2024 թվականի N 035-Ն

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18․09․2020ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 101-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ և ԱՐԵՆԻ ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ ՎԱԿՈՒՄԱՅԻՆ, ԿԱՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԻՆՔՆԱԹԱՓ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ՄԱԶ ՄԱԿՆԻՇԻ ՎԱԿՈՒՄԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐՈՐԴԻ ՈՒ ՕԳՆԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓ ՍԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1, Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 18․09․2020թվականի թիվ 101-Ն որոշումը։

2. ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքնայով մատուցված ծառայության 1 այցի արժեքը սահմանել՝

1)  համայնքի բնակիչների համար` 50 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, 

2) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար՝  25 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը,

3) Կազմակերպությունների համար 80 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, տեղափոխման 1 կմ-ը՝  500 ՀՀ դրամ։ 

4) Կազմակերպությունների համար 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար՝  40 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը։

5) Թույլատրել Արենի համայնքի ղեկավարին, իրենց դիմումի համաձայն և սոցիալական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում  Արենի համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  ընտանիքների համար կիրառել զեղջ՝ 30%-ի չափով։

3․ ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքենայի վարորդի և վարորդի օգնականի համար վարձատրության չափ սահմանել՝ մատուցած ծառայությունների դիմաց գանձվող գումարների 50%-ի չափով՝ ներառյալ հարկերը։ 

4. ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքնայով մատուցված ծառայությունների համար   սահմանել հետևյալ սակագները՝

1) մինչև 30կմ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 ժամվա արժեքը սահմանել 10 000 ՀՀ դրամ,

2)  30կմ-ից մինչև 100 կմ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 կմ-ի արժեքը սահմանել 800 ՀՀ դրամ,

3) 100 կմ և ավել հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 կմ-ի արժեքը սահմանել 500 ՀՀ դրամ։


Կողմ -10

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.28 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner