Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդկետերի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի ավագանու 02.09.2021թվականի <<Արենի համայնքի ավագանու 04.05.2018թվականի թիվ 51 որոշումը ուժը կորցրած ճանաչելու, Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչներից ստացված դիմումները քննարկելու, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նշանակության հողամասերը և հողամասերի վրա առկա բազմաբնակարան բնակելի շենքից առանձնացված բնակելի տարածքները անհատույց բնակիչներին հատկացնելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 103 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշման վերնագրում և տեքստի մեջ <<անհատույց>> բառը փոխարինել <<նվիրատվության կարգով>> բառերով:
2. Արենի համայնքի ավագանու 30.04.2021թվականի <<Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ- վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 056 որոշման 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
2. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող.
2.1 0.41187հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0437-0003, գործառնական նշանակությունը՝ 4-րդ կարգի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 435 000 ՀՀ դրամ,
2.2. 0.35720հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0437-0001, գործառնական նշանակությունը՝ 4-րդ կարգի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 380 000 ՀՀ դրամ,
2.3. 0.38789հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0437-0002, գործառնական նշանակությունը՝ 4-րդ կարգի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 410 000 ՀՀ դրամ,
2.4. 0.35766հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0437-0004, գործառնական նշանակությունը՝ 4-րդ կարգի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 380 000 ՀՀ դրամ,
2.5. 0.19347հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0437-0005, գործառնական նշանակությունը՝ 4-րդ կարգի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 210 000 ՀՀ դրամ,
2.6. 0.46222հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0437-0006, գործառնական նշանակությունը՝ 4-րդ կարգի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 500 000 ՀՀ դրամ,
2.7. 0.25396հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-012-0437-0007, գործառնական նշանակությունը՝ 4-րդ կարգի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150 %-ից ոչ պակաս՝ 270 000 ՀՀ դրամ,