Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 004-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2023 թվականի N 004-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՎԻԹ ԱՇՈՏԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արենի համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով 13 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 1 արձանագրությամբ ձեռք բերված փաստական տվյալները, սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը, այն է՝ Արենի համայնքի Արենի  բնակավայրի տարածքում գտնվող, Դավիթ Աշոտի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու վերաբերյալ վարչական իրավախախտման հարցը՝ պարզեց որ. 

Դավիթ Աշոտի Սիմոնյանը (Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ Արենի համայնք` Արենի բնակավայր 2փ., 20,անձնագիր`AR0314632) Արենի համայնքի Արենի բնակավայրի տարածքում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող 10-008-0184-0083 կադաստրային ծածկագրով հողամասում,  առանց  համապատասխան  քաղաքաշինական  փաստաթղթերի,  իրականացրել  է  ապօրինի շինություն, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Արենիի համայնքապետարանի «Արենի համայնքի տարածքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների, ապօրինի հողօգտագործումների հայտնաբերման, կանխարգելման և կասեցման կամ օրենքով սահմանված կարգով դրանցառաջացրածհետևանքներիվերացմաննպատակովմշտականհանձնաժողովի 13.12.2022թ. թիվ1 արձանագրությանհիմանվրա 2022թվականիդետեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի Բ կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Արենի համայնքը հրավիրել և անցկացրել է լսումներ 26.12.2022թ-ին, որի մասին պատշաճ ծանուցվել է Դավիթ Սիմոնյանը և վերջինս մասնակցել է լսումներին:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1. Հանձնաժողովի 13.12.2022թ.  նիստիթիվ 1 արձանագրությունը:

Հարուցված և իրականցված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, հաստատված եմ համարում հետևյալը`

Հանձանաժողովի այցելության ընթացքում արձանագրվել է, որ տարածքում առկա են թվով 2 շինություն: Շինություններից մեկը, որը տեղադրված էր հենասյուների վրա, գտնվում էր ժայռի եզրին, իսկ մյուս շինությունը, տեղադրված էր մոտ 18-20 մետր հեռավորության վրա վերոնշյալ շինությունից: Շինությունների ուսումնասիրությունից պարզվեց, որ հենասյուների վրա տեղադրված եռանկյունաձև կառույցը հանդիսանում է ոչ հիմնական շինություն (շարժական գույք), իսկ մյուս կառույցը, որի մի մասը հիմքերով ամրակցված էր հողամասին, իսկ մյուս մասը տեղադրված էր մետաղական հենասյուների վրա՝ հանդիսանում է հիմնական շինություն (անշարժ գույք): Դավիթ Սիմոնյանը հանձնաժողովին տեղեկացրել է, որ մի ժամանակ սկսել է որոշակի գործընթաց բայց այդպես էլ ավարտին չհասցնելով կիսատ է թողել գործը:

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները հանձնաժողովը որոշեց հետագա գործընթացները կազմակերպել համայնքապետարանում:

Համայնքապետարանում Ս. Ավագյանը, կատարած չափագրման տվյալները տեղադրելով համապատասխան ծրագրի մեջ ներկայացրեց, որ անշարժ գույքը կառուցված է Դավիթ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 10-008-0184-0083 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողի վրա: Նշված շինության կողքը կառուցված է նաև փայտե տախտակներից հարթակ, որի մի անկյունը նույնպես դուրս է իր սեփական հողամասից:  

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով 2022 թվականի դեկտեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի Բ կետի հիմքով, Արենիի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2022 թ.-ի դեկտեմբերի 26-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Դավիթ Սիմոնյանը:

Նշված վարչական վարույթի լսումներին  ներկայացել է Դավիթ Սիմոնյանը: Հանձնաժողովի կողմից վերջինիս տեղեկացվել է քննվող հարցի էությունը, բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, տրամադրվել են վարույթի նյութերը, որի վերաբերյալ Դավիթ Սիմոնյանը հայտնել է, որ իր դիրքորոշումը կներկայացնի նյութերին ծանոթանալուց հետո մինչև 13.01.2023 թ-ը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնաժողովը որոշել է ամփոփել 26.12.2022 թ-ին հրավիրված լսումների արդյունքերը և առաջնորդվելով պատշաճ վարչարարության սկզունքով, հնարավորություն տալ Դավիթ Սիմոնյանին ներկայացնելու գրավոր դիրքորոշում:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.

Համաձայն, «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամշինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի Ա կետի համաձայն` կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նորկառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով:

Տվյալ դեպքում Դավիթ Սիմոնյանը (Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ Արենի համայնք` Արենի բնակավայր 2փ., տուն 20, անձնագիր՝ AR0314632) Արենի համայնքի Արենի բնակավայրի տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի (շինարարության թույլտվության) իրականացրել է ապօրինի ինքնակամ կառույցի շինարարություն: Կատարված իրավախախատման մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքեր չեն հայտնաբերվել:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Համաձայն նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ սույն որոշման հասցեատիրոջ կողմից կատարված իրավախախտումը կատարվել է Արենի համայնքի Արենի բնակավայրի տարածքում, հետևաբար նաև գյուղական բնակավայրում, ուստի պատասխանատվության միջոց տուգանքը պետք է գանձվի՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 4-րդ և 44-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է.

  1. Դավիթ Աշոտի Սիմոնյանի նկատմամբ նշանակել տուգանք մեկ հարյուր հազար ՀՀ դրամ գումարի չափով Արենի համայնքի Արենի բնակավայրի իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու համար:
  2. Սույն որոշմամբ նշանակված տուգանքի վճարման հաշվեհամարն է` 900355105082
  3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողության ապահովումը հանձնարարել Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
  4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
  5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով այնբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափող անձանց վերաբերյալ տեղեկություններ հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner