Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն՝
1. Քաղաքացու դիմումի առկայության դեպքում, Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրված հողամասերի վրա առկա դեկորատիվ ծառերը, որոնք խանգարում են գյուղատնտեսական գործունեություն ծավալելուն, հատելու համար՝ հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:
2. Հատված ծառերի 1խմ-ի համար սահմանել վճար.
1) Վարձակալությամբ տրամադրված հողամասերի համար
ա/ Քաղաքացու կողմից աճեցված որպես շինափայտ հատված ծառերի համար վեց հազար ՀՀ դրամ,
բ/ Մինչև հողամասի վարձակալությամբ տրամադրվելը տնկված ծառերի համար որպես շինափայտ՝ տասնհինգ հազար ՀՀ դրամ,
գ/ Որպես վառելափայտ՝ տասներկու հազար ՀՀ դրամ:
2) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա որպես շինափայտ հատված ծառերի համար՝ քսան հազար ՀՀ դրամ։
3) Ծառահատման և տեղափոխման բոլոր աշխատանքները իրականացվում են դիմումատուի միջոցներով։
3. Ծառահատման դեպքում վարձակալը պարտավոր է յուրաքանչյուր միավորի դիմաց կրկնակի ծառատնկման աշխատանքներ կատարել համայնքապետարանի կողմից սահմանված վայրում՝ համայնքապետարանի հետ կնքելով համապատասխան պայմանագիր: