Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջները, ՀՀ կառավարության 15.04.2021թ.-ի թիվ 600-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-ն որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին մասի 11-րդ կետը ինչպես նաև «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արփի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կտարաելուն և Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 2.23578 հա գյուղատնտեսական նշանակության (ͳÍϳ·ÇñÁª 10-012-0432-0010, ·áñͳéÝ³Ï³Ý Ý߳ݳÏáõÃÛáõÝÁª 5-ñ¹ ϳñ·Ç çñáíÇ í³ñ»É³ÑáÕ)) հողամասից առանձնացված 0.37427հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանի կառուցման նպատակով:
2. Առաջարկել «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ի տնօրինությանը վճարելու հողամասի փոփոխության հետ կապված կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1քմ 763.75 դրամ (Արփի բնակավայրում 5-րդ կարգի ջրովի վարելահողի 1 քմ-ը արժե 28.25 դրամ, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի 1քմ-ը՝ 792 դրամ), ընդամենը՝ 2 858 487 ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը:
3. Առաջակել համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով կայացնել որոշում և տրամադրել նախագծման թույլտվություն: