Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 30-ը հոկտեմբերի 2019 թվականի թիվ 14 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 30-ը հոկտեմբերի 2019 թվականի թիվ 14 նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Արենի համայնքի ավագանու 27.02.2019թվականի թիվ 23 որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
3. Արենի համայնքի ավագանու 28.12.2018թվականի թիվ 133 որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ Արենի համայնքի Ռինդ բնակավայրում 2016թվականին կառուցված 0.3կմ ջրարբիացման համակարգի, 3 փարախների 2 հովվի տնակների և 4 խմոցների համաֆինանսավորման գումարից մնացած 210574 ՀՀ դրամ պարտքը վճարելուն համաձայնություն տալու մասին,
5.Արենի համայնքի Չիվա բնակավայրի բնակիչ Խիկար Սմբատյանին դրամական փոխհատուցում տալու մասին
6. Արենի համայնքի ավագանու 12.09.2019թվականի թիվ 102 որոշման հղման մեջ փոփոխություն կատարելու մասին
|