Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 87
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԻՆ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»  63-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն.

 Արենի համայնքի Արենի  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող

 1) 20.0 հա (ծածկագիրը՝ 10-008-0112- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝   5 650 000 (հինգ միլիոն վեց հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ,

 

 2) 5.31246 հա (ծածկագիրը՝ 10-008-0112-, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝   1 500 770 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար յոթ  հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:

2.  Նշված հողատարածքների աճուրդից գոյացած գումարը նպատակաուղղել հանրապետական նշանակության Հ40 ճանապարհի Արենի բնակավայրի տարածքում գտնվող  երկաթբետոնե կամրջի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորմանը: 

3. Արենի համայնքում խաղողագործությունը, գինեգործությունն ու զբոսաշրջությունը համարելով որպես տնտեսության գերակա ճյուղ, նշված գյուղատնտեսական նշանակության հողամասերը ըստ նպատակին օգտագործելու համար, առաջարկել  Արենի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով, աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքել պայմանագիր, ըստ որի  հաղթող ճանաչված անձը կամ կազմակերպությունը  պարտավորվում է 3 տարվա ընթացքում հիմնել խաղողի այգի՝  կաթիլային ոռոգման համակարգով, ինչպես նաև խաղողի այգիներում հիվանդությունների կանխարգելման և ժամանակին բացահայտման նպատակով հիմնել լաբորատորիա:

  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner