Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Արենի համայնքի բնակիչներից ստացված դիմումները քննարկելու և դրամական աջակցություն տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 98 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
ա) որոշման իրավական հիմքերի մեջ. «18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով» բառերից հետո ավելացնել <<և հիմք ընդունելով Արենի համայնքի Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության, բարելավման, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, նորածին երեխա ունեցող ընտանիքներին, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական բարելավման վերաբերյալ դիմումները քննող հանձնաժողովի 25.09.2020 թվականի թիվ 13 նիստի առաջին և երկրորդ որոշումները>> բառերը,
2. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 18-ի <<Արենի համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 99-Ն որոշման իրավական հիմքերի հղման մեջ կատարել հետևյալ լրացումը
ա) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով» բառերից և թվերից հետո ավելացնել, 29-րդ հոդվածի 5-րդ մաս բառերը և թվերը:
3. Արենի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 18 -ի «Արենի համայնքի սեփականություն հանդիսացող մազ մակնիշի վակումային և կամազ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ և ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին» թիվ 101 որոշման մեջ կատարել հետյալ լրացումները
ա) որոշման իրավական հիմքերի մեջ «կետի պահանջով» բառերից հետո ավելացնել «և Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով» բառերը
բ) որոշման համարից հետո ավելացնել «Ն» տառը:
|