Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածների պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի նախագիծը և առաջարկված փոփոխություններով երկամսյա ժամկետում ներկայացնել ավագանու հաստատմանը:
1. Եկամտային մասով՝ 539 309 900 ՀՀ դրամ, որից.
1) սեփական եկամուտներ՝ 130 824 000 ՀՀ դրամ
2) դոտացիա՝ 336 852 300 ՀՀ դրամ
3) սուբվենցիա՝ 1 633 600 ՀՀ դրամ
2.Ծախսերի մասով՝ 539 309 900 ՀՀ դրամ
3. Բյուջեի տարեսկզբի նախնական ազատ մնացորդը` 55 000 000 ՀՀ դրամ, որից.
1) Ֆոնդային մասով՝ 45 000 000 ՀՀ դրամ
2) Վարչական մասով՝ 10 000 000 ՀՀ դրամ |