Այսօր: Շաբաթ, 9 Նոյեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 44-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՓԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով   «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ կետերի , 60-րդ  հոդվածի 1-ին մասի 10-րդ  ենթակետի և 76-րդ հոդվածի 3-րդ կետի  պահանջներով.
 Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1. «Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ իրականացվող «Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում» ծրագրի շրջանակներում նախատեսված Արփի բնակավայրում գյուղատնտեսական շուկայի կառուցման նպատակով Արենի համայնքի  սեփականություն հանդիսացող Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության թվով երեք հողամասերը (մակերեսը՝ 0.08794հա, ծածկագիրը՝ 10-012-0029-0010, մակերեսը՝ 0.09246հա, ծածկագիրը՝ 10-012-0029-0007, մակերեսը՝ 0.09005հա, ծածկագիրը՝ 10-012-0029-0011) ընդգրկել Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով  նախատեսված հողերի ցանկում:

2. Թույլատրել սույն որոշման առաջին կետով նախատեսված հողամասերը  5 տարի ժամկետով    մրցութային կարգով  կառուցապատման իրավունքով  տրամադրելուն:

3. հողամասերի տարեկան վարձավճարների մեկնարկային գինը սահմանել սահմանված կադաստրային արժեքի 5%-ից ոչ պակաս հետևյալ վարձավճարներով՝

1) 0.08794հա-ի համար՝ 40 000 ՀՀ դրամ

2) 0.09246հա-ի համար՝ 45 000 ՀՀ դրամ

3) 0.09005հա-ի համար՝ 42 000 ՀՀ դրամ 

4. Համայնքի ղեկավարին՝  վարձակալության պայմանագրում պարտադիր ներառել կետ, ըստ որի սույն որոշման 1-ին կետով նախատեսված  ծրագրի իրականացման դեպքում միակողմանի լուծել կնքված պայմանագրերը՝ մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձակալներին:

5. Մրցույթում հաղթող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրել նախագծման թույլտվություն՝ համաձայն սույն որոշման հավելվածի:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner