Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 10.07.2023թվականի թիվ 80-Ա որոշումը:
2. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.36251 հա (ծածկագիրը՝ 10-017-0229-, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 50 000 ՀՀ դրամ:
3. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.82024 հա (ծածկագիրը՝ 10-006-0299-, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 150 000 ՀՀ դրամ:
|