Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 16-ը փետրվարի 2022 թվականի թիվ 2 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 16.02.2022թվականի թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի թիվ 140 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչ Արտակ Ալավերդյանի դիմումը քննարկելու և ավտոմեքենայի գույքահարկից ազատելու մասին,
4. Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող 0.05886հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին՝ առկա ինքնակամ բնակելի տունը և օժանդակ կառույցները օրինականացնելու և կառուցապատող Իշխան Միքայելյանին օտարելու նպատակով,
5. Արենի համայնքի Ելփին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող 0.04հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
6. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և <<Ջաբուրյան Գրուպ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.13797հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին,
7. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սմբատ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0.12հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին,
8. <<Արփա բնապահպանական հիմնադրամ>>-ի տնօրեն Արուս Ներսիսյանի գրությունը քննարկելու և Արենի բնակավայրի վարչական տարածքի 10-008-0101- կադաստրային թաղամասում 0.0108հա գյուղատնտեսական նշանակության հողամաս անհատույց, 25 տարի ժամկետով հատկացնելուն համաձայնություն տալու մասին,
9. Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի թիվ 108 որոշման 2-րդ մասի 2.4 կետի մեջ փոփոխություններ կատարելու մասին,
10. Արենի համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:
11. Շվեցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության միջոցով համավարակի հետևանքները տնտեսական զարգացման նախաձեռնությունների միջոցով մեղմելուն ուղղված Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում ոռոգման ջրագծի կառուցման նպատակով դրամաշնորհային գումար ստանալու համար արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին:
12. «ԱՐԵՆԻ ՈՒԱՅՆ ՀՈԹԵԼ» ԲԲ ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանի գրությունը քննարկելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական սահմաններում իրականացվող շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար վարչական պատասխանատվության միջոցներ կիրաառելու մասին:
13.Արենի համայնքի Արփի բնակավայրի հողերի օգտագործան ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և Լևոն Գրիգորյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.45 հա հողամասից առանձնացված 0.4հա-ի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
14. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողերից օտարելու մասին: |