Այսօր: Շաբաթ, 9 Նոյեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 91-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՌԻՆԴ ԵՎ ԳՆԻՇԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ <<ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ>>-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Արենի համայնքի ավագանին որոշում է`

1. Արենի  համայնքի Ռինդ բնակավայրի  վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 222.24397 հա (ծածկագիր 10-037-0101-0083, հողատեսքը` այլ) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին: 

2. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող.

2.1  8.00164 հա (ծածկագիրը՝ 10-017-0221-0005, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին: 

2.2  29.96237 հա (ծածկագիրը՝ 10-017-0220-0001, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին: 

2.3  51.33327 հա (ծածկագիրը՝ 10-017-0222-0012, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին: 

2.4  14.55775 հա (ծածկագիրը՝ 10-017-0219-0020, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին: 

2.5  7.34469 հա (ծածկագիրը՝ 10-017-0232-0006, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին: 

3. Նշված հողամասերը  հատկացվում է Արենի համայնքում վայրի բնության, կենդանական աշխարհի և բուսականության պահպանման ծրագրեր իրականացնելու նպատակներով: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ը իրավունք  չունի խոչընդոտելու համայնքի բնակիչների մուտքը արոտավայրեր՝ անասունների արածեցման, խոտհնձի, օրենքով չարգելված կենդանիների և թռչունների որսի և խոտաբույսերի հավաքման նպատակով:

4. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին`

 ա)«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ կնքել համաձայնագիր, համաձայն որի հիմնադրամը պարտավորվում է համայնքի տարածքում իրականացնել սոցիալական ծրագրեր՝ համայնքային ենթակառուցվածքների կառուցման և բարելավման ուղղությամբ:
   բ) Հետագա բարեհաջող համագործակցության դեպքում վերանայել անհատույց օգտագործման տրամադրման ժամկետները:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner