Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 1595-Ն «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենիի գյուղական համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված Արենիի համայնքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝ այլ, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0185-) հողերից 0.075 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի կատեգորիա՝ կապի հողեր գործառնական նշանակության:
Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին կազմել հողաշինական գործ և ներկայացնել ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» հաստատմանը: |