Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 100-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 100-Ա


Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 20-ը սեպտեմբերի 2022 թվականի թիվ 9 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 20-ը սեպտեմբերի 2022 թվականի թիվ 9  նիստի օրակարգը հաստատելու մասին

2. Արենի համայնքի Արենի բնակավայրի կենտրոնական հրապարակը անվանակոչելու մասին

3.Արենի համայնքի ավագանու 22.07.2022թվականի թիվ 85-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

4. Արենի համայնքի ավագանու՝ 09.12.2021թվականի թիվ 139 որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

5. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին

6. 2022թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության  սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն հատկացնելուն համաձայնություն տալու մասին,

7. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին

8. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի հողերի օգտագործման  ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող 0.11349հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,

9. Արենի համայնքի համար կենտրոնացված աղբավայրի տեղին համաձայնություն տալու մասին, 

10. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.68935հա գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով վարձակալությամբ հատկացնելու մասին: 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner