Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքում հեռահաղորդակցության ինտերնետ կապի որակը բարելավելու, նոր օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնելու նպատակով, թույլատրել <<Սքայնետ>> ՍՊԸ-ին օգտագործելու Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ցերեկային լուսավորության հենասյուները:
2. Հանձնարարել ՍՊԸ-ի տնօրինությանը մալուխների անցկացումը համաձայնեցնել Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետների և վարչական ղեկավարների հետ: |