Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, և Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ղեկավարը որոշում է
Արենի համայնքի ղեկավարի 06.11. 2020 թվականի «Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու մասին թիվ 266 որոշման իրավական հիմքերի մեջ «հանձնաժողովի 06․11․2020թ․ թիվ 14 նիստի թիվ 1 որոշումը» բառերից, թվերից և կետադրական նշաններից հետո ավելացնել «,Արենի համայնքի ավագանու Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց կարգը սահմանելու մասին 2017 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 55-Ն որոշումը» բառերը, թվերը և կետադրական նշանները: