Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող
1) 0.55670 հա (ծածկագիրը՝ 10-006-0248-0001 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը վարձակալությամբ, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 7000 ՀՀ դրամ:
2) 0.57549 հա (ծածկագիրը՝ 10-006-0287- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խաղողի այգի) հողամասը վարձակալությամբ, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 10000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.54000 հա (ծածկագիրը՝ 10-008-0154- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը վարձակալությամբ, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 7000 ՀՀ դրամ: |