Այսօր: Շաբաթ, 9 Նոյեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 003-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշումը, 2021թվականի հունիսի 17-ի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 14-րդ կետը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

Տալ համաձայնություն.

1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վարդան Համբարձումի  Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող 0.42175 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0179-0017, հողատեսքը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ համայնքում նոր ներդրումներ և աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Նարինե Ժորժիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0.05710 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0254-0006, հողատեսքը՝ խոտհարք) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ հողամասում առկա 4.59 քմ մակերեսով ինքնակամ կառույցը օրինականացնելու և բիզնես գործունեությունը ընդլայնելու նպատակով:

3. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արենի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 0.00581 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0254-, հողատեսքը՝ այլ) նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ հողամասում առկա 54.04 քմ մակերեսով ինքնակամ կառույցը օրինականացնելու և կառուցապատող Նարինե Ժորժիկի Մկրտչյանին ուղղակի վաճառքով օտարելու նպատակով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner