Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի <<Արենի համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին>> թիվ 145-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն. որոշման հերթական համարից հետո հանել <<Ն>> տառը:
2. Անվավեր ճանաչել Արենի համայնքի ավագանու <<2022 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 140 որոշման 7-րդ հավելվածը: |