Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Արենի համայնքի 2024թ-ի բյուջեում հատկացնել 10000000 դրամ գումար՝ 2024թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են սպորտ, մշակույթ, կրթություն ոլորտը(ները) (կամ տարածքը)՝ որպես առաջնահերթություն։ 3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ համայնքի յուրաքանչյուր 16 տարին լրացած բնակիչ, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը, համայնքում գործող ՀԿ-ները և քաղաքացիական հասարակությունը ։ 4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը. 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |