Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.48962 հա (ծածկագիրը՝ 10-008-0126-0004, գործառնական նշանակությունը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 300 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.52462 հա (ծածկագիրը՝ 10-037-0105-, գործառնական նշանակությունը՝ վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 600 000 ՀՀ դրամ:
|