Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 16.02.2018 թ.-ի թիվ 01/10.1/1149-18 գրությունը՝ Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Արենի համայնքի ավագանու 26 հունվարի 2018 թվականի N 9 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը փոխարինել 34-րդ կետով
2. Հայաստանի Հանրապետության Կառավարության ,,Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 22-ի N 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին’’ 2011թ. փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված ,,Խնամակալության և հոգաբարձության մարմինների’’ կանոնադրության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով արտահայտությունը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 11,12 և 14-րդ կետերով արտահայտությամբ:
|