Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն.
Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1.48837հա (ծածկագիրը՝ 10-008-0112-0125, գործառնական նշանակությունը՝ 5-րդ կարգի անջրդի վարելահող) հողամասը աճուրդով օտարելուն: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս՝ 550 000 ՀՀ դրամ:
|