Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 04.05.2018թվականի <<Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող նախկին ուսուցչի տան, ներկայիս բազմաբնակարան շենքի տարածքը Ելփին բնակավայրի 4 ընտանիքների նվիրատվության կարգով տրամադրելու մասին>> թիվ 51 որոշումը:
2. Հարգել Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակիչների դիմումները և տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նշանակության հողամասերը և հողամասերի վրա առկա բազմաբնակարան բնակելի շենքից առանձնացված բնակելի տարածքները անհատույց հատկացնել ներքոնշյալ բնակիչներին.
ա) Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00897հա (ծածկագիրը՝ 10-020-0044-0010, հասցեն՝ Արենի համայնք, գ. Ելփին 8-րդ փողոց 3/1 շենք, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 143քմ բնակելի տունը (ծածկագիրը՝ 10-020-0044-0010-001) անհատույց, համասեփականության իրավունքով հատկացնել Թևան Պարույրի Բադալյանին, Հասմիկ Ռազմիկի Միքայելյանին, Համլետ Թևանի Բադալյանին և Գագիկ Թևանի Բադալյանին՝ յուրաքանչյուրին 1/4 չափաբաժնով:
բ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00864հա (ծածկագիրը՝ 10-020-0044-0009, հասցեն՝ Արենի համայնք, գ. Ելփին 8-րդ փողոց 3/2 շենք, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 144քմ բնակելի տունը (ծածկագիրը՝ 10-020-0044-0009-001) անհատույց, համասեփականության իրավունքով հատկացնել Քնարիկ Սիսակի Ավագյանին, Սամվել Լյուդվիգի Աբրահամյանին, Սոֆի Սամվելի Աբրահամյանին և Տիգրան Սամվելի Աբրահամյանին՝ յուրաքանչյուրին 1/4 չափաբաժնով:
գ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00864հա (ծածկագիրը՝ 10-020-0044-0008, հասցեն՝ Արենի համայնք, գ. Ելփին 8-րդ փողոց 3/3 շենք, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 144քմ բնակելի տունը (ծածկագիրը՝ 10-020-0044-0008-001) անհատույց, համասեփականության իրավունքով հատկացնել Հովհաննես Վաղինակի Հակոբյանին, Մարգարիտ Հոբիկի Սաֆարյանին, Արմեն Հովհաննեսի Հակոբյանին, Տիգրան Հովհաննեսի Հակոբյանին և Ամալյա Հովհաննեսի Հակոբյանին՝ յուրաքանչյուրին 1/5 չափաբաժնով:
դ) Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00897հա (ծածկագիրը՝ 10-020-0044-0007, հասցեն՝ Արենի համայնք, գ. Ելփին 8-րդ փողոց 3/4 շենք, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա առկա 141.4քմ բնակելի տունը (ծածկագիրը՝ 10-020-0044-0007-001) անհատույց, համասեփականության իրավունքով հատկացնել Անահիտ Վրեժի Գրիգորյանին, Աշոտ Վարազդատի Գևորգյանին, Վարազդատ Աշոտի Գևորգյանին, Տիգրանուհի Աշոտի Գևորգյանին և Հայկուհի Աշոտի Գևորգյանին՝ յուրաքանչյուրին 1/5 չափաբաժնով:
|