Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 74հա (ծածկագիրը՝ 10-036-0102-0070, գործառնական նշանակությունը արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 200 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.55797հա (ծածկագիրը՝ 10-006-0300-, գործառնական նշանակությունը վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 20 000 ՀՀ դրամ:
Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը վարձակալությամբ հատկացվում է Արենի համայնքում վայրի բնության, կենդանական աշխարհի և բուսականության պահպանման ծրագրեր իրականացնելու նպատակով: Նշված հողատարածքների մրցույթի արդյունում հաղթող ճանաչված անձը կամ կազմակերպությունը իրավունք չունի խոչընդոտելու համայնքի բնակիչների մուտքը արոտավայրեր՝ անասունների արածեցման, խոտհնձի, օրենքով չարգելված կենդանիների և թռչունների որսի և խոտաբույսերի հավաքման նպատակով:
|