Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 41-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՐԱՖՖԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2014ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 28-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>. Հայաստանի Հանրապետության օրենքի 54.1-ին  հոդվածի պահանջներով՝  Արենի  համայնքի ավագանին

 

                                                      ՈՐՈՇՈՒՄ  Է՝

 

1.    Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2014 թվականի <<Արենի  համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման  խորհուրդ ստեղծելու մասին>> թիվ 28-Ն որոշումը:

2.     Ստեղծել Արենի  համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման)  խորհուրդ հետևյալ կազմով՝

 

1. ՐաֆֆիԽաչատրյան  համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ,

2. Գևորգ Սիմոնյան  աշխատակազմի քարտուղար,  խորհրդի նախագահի տեղակալ

3. Դավիթ Մարտիրոսյան,  համայնքապետարանի առաջատար մասնագետ, խորհրդի քարտուղար

4. ՄեխակՍիմոնյան,   ավագանու անդամ, խորհրդի անդամ

5. Արթուր Մարտիրոսյան,  ավագանու անդամ, խորհրդի անդամ

6. ԷդիկՍիմոնյան,   ավագանու անդամ, խորհրդի անդամ

7. Արմենուհի Ծատուրյան, համայնքի բնակիչ, խորհրդի անդամ

8. Ռաֆիկ Կարապետյան,  համայնքի բնակիչ, խորհրդի անդամ

9. Պերճուհի  Հայրապետյան, համայնքի բնակիչ, խորհրդի անդամ 

 

2. Խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2016թ. նոյեմբերի 11-ի   Արենի  համայնքի ղեկավարին կից, Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին  N   40-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՐԱՖՖԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner