Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի տարածքում աճուրդների և մրցույթների անցկացման կանոնակարգը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
|