Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 15-ը հոկտեմբերի 2021 թվականի թիվ 16 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 27 հոկտեմբերի 2021 թվականի թիվ 16 նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայնքի ենթակայության մանկապարտեզների աշխատանքը ժամանակավոր դադարեցնելու մասին
3. Արենի համայնքի վարչական տարածքում հողամասերը վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին
4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթ-վարձակալությամբ հատկացնելուն համաձայնություն տալու մասին
5. Արենի համայնքում 2022 թվականի ամանորյա միջոցառումները կազմակերպելու նպատակով պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին
6. Արենի համայնքի ավագանու 02.09.2021 թվականի թիվ 103 որոշման և 30.04.2021 թվականի թիվ 056 որոշման 2-րդ մասում փոփոխություններ կատարելու մասին
7. Արենի համայնքի ղեկավարի 2021 թվականի 3-րդ եռամսյակի բյուջեի կատարման հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
8. 28.10.2021 թվականի ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության թիվ 66/1532-21 միջնորդագիրը քննարկելու մասին:
|