Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի, հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 26-ը փետրվարի 2016թվականի <<Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2014թվականի թիվ 31 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենիի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 12-Ն որոշումը
Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: |