Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 01.07.2020թվականի թիվ 01/07.4/4175-2020 գրությունը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ֆորդ Տրանզիտ մակնիշի 823LL70 պետհամարանիշի ուղևորատար միկրոավտոբուսով Արենի համայնքի բնակավայրերից դեպի մարզկենտրոն և հակառակ ուղղություններով անվճար կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելուն, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից:
2. Հաստատել միկրոավտոբուսով իրականացվելիք երթուղու ժամերը և օրերը համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
3.Սահմանել ուղևորատար միկրոավտոբուսի վարորդի աշխատավարձի չափը՝ ___________________ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:
4. Առաջարկել համայնքի ղեկավարին`
ա/ հավասարության սկզբունքը պահպանելու նպատակով Աղավնաձոր -Եղեգնաձոր երթուղին սպասարկող վարորդի հետ կնքել պայմանագիր, սահմանված գրաֆիկի համաձայն առավոտյան և երեկոյան ժամերին Աղավնաձորից Եղեգնաձոր և հակառակ ուղղությամբ բնակչությանը սպասարկել անվճար` ամսական վճարելով համայնքի բյուջեից 50 000 ՀՀ դրամ առանց հարկերի:
բ/ ուղևորափոխադրումների կազմակերպման համար հատկացնել դիզելային վառելիք՝ ըստ սահմանված նորմերի: |