Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել հետևյալ փոփոխությունը.
1. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Նաիրա Տերտերյանին սեփականության իրավունքով պատկանող 2,3373 հա (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-014-0112-0240) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին կազմել հողաշինական գործ և ներկայացնել ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» հաստատմանը: |