Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 84 հոդվածի 1 կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 11 նոյեմբերի 2016 թվականի <<ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2014 թվականի թիվ 28-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելուև Արենի համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին>> թիվ 41-Ն որոշումը:
2. Ստեղծել Արենի համայնքի ղեկավարին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման, կատարման և վերահսկման) խորհուրդ և հաստատել խորհրդի հետևյալ անհատական կազմը՝
1. Հուսիկ Սահակյան - Արենի համայնքի ղեկավար, խորհրդի նախագահ
2. Մանվել Գրիգորյան - Արենի համայնքի գլխավոր ֆինանսիստ, խորհրդի նախագահի տեղակալ
3. Գևորգ Սիմոնյան - Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, խորհրդի քարտուղար
4. Զեմֆիրա Հարությունյան - Արենի համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու, խորհրդի անդամ
5. Ռուբեն Գասպարյան - Արենիի համայնքապետի խորհրդական, խորհրդի անդամ
6. ___________________ - Արենի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ
7. ___________________ - Արենի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ
8. ___________________ - Արենի համայնքի ավագանու անդամ, խորհրդի անդամ
3. Առաջարկել խորհրդին՝ գործունեությունը իրականացնել համայնքի ավագանու 2017 թ.-ի դեկտեմբերի 15-ի Արենի համայնքի ղեկավարին կից, Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին N 56 -Ն որոշմամբ սահմանված կարգով: |