Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնքակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել հետևյալ փոփոխությունը.
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<Տրինիտի>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.2121հա (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-006-0312-0047) հողամասից 0.008հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության:
2. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, <<Տրինիտի>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.47664հա (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-006-0350-0001) հողամասից 0.026հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության:
3. Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին կազմել հողաշինական գործ և ներկայացնել ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» հաստատմանը: |