Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.06.2021թվականի թիվ 987-Ն որոշմամբ սահմանված կարգի 1-ին մասի 4-րդ կետը և սեփականատեր Հակոբ Ասատրյանի դիմումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հակոբ Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.184հա (Ծածկագիրը՝ 10-008-0109-0006, հողատեսքը՝ վարելահող) հողամասից առանձնացված 0.05668հա հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ գինու արտադրամասի կառուցման նպատակով: |