Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի , Հայաստանի Հանրապետության <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետի բ/ ենթակետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Արենի համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում՝ հողի օտարումից մուտքեր եկամտատեսակում ավելացնել 160 000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
2. Ծախսային մասը ավելացնել. Արենիի մշակույթի տուն գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 03 դասի 5221 (նյութեր և պարագաներ) հոդվածին՝ 160 000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ: |