Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Արենի համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
2. Սահմանել համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի անդամության դիմումի ձևը՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի: |