Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1) 0.35 հա (ծածկագիրը՝ 10-036-0110 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը վարձակալությամբ, 5 տարի ժամկետով, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2) 1.3 հա (ծածկագիրը՝ 10-036-0110 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը վարձակալությամբ, 5 տարի ժամկետով, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ:
3) 0.28963 հա (ծածկագիրը՝ 10-008-0102-0075 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը վարձակալությամբ, 5 տարի ժամկետով, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1) 2.54957 հա (ծածկագիրը՝ 10-020-0117- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտ) հողամասը վարձակալությամբ, 5 տարի ժամկետով, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 25500 (քսանիհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2) 0.43817 հա (ծածկագիրը՝ 10-020-0150-0052 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը վարձակալությամբ, 5 տարի ժամկետով, մրցույթով հատկացնելու համար: Հողամասի մեկնարկային գինը սահմանել հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս՝ 4400 (չորս հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
|