Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն.
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
1) 1.09952 հա (ծածկագիրը՝ 10-006-0346- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 206160 (երկու հարյուր վեց հազար մեկ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
2) 0.7 հա (ծածկագիրը՝ 10-006-0346-0053, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 131250 (մեկ հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3) 2.18019 հա (10-006-0312-0046, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 2496320 (երկու միլիոն չորս հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1.60798 հա (ծածկագիրը՝ 10-012-0424- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 301500 (երեք հարյուր մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող
1) 0.00667 հա (ծածկագիրը՝ 10-008-0056- նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ 45623 (քառասունհինգ հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ:
2) 0.00250 հա (ծածկագիրը՝ 10-008-0056- նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ 17100 (տասնյոթ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ:
3) 0.37720 հա (ծածկագիրը՝ 10-008-0185- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 300%-ի չափով՝ 70725 (յոթանասուն հազար յոթ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ:
4) 0.40000 հա (ծածկագիրը՝ 10-008-0112- նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ ջրովի վարելահող) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 278000 (երկու հարյուր յոթանասունութ հազար) ՀՀ դրամ: |