Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Ելփին բնակավայրի 25-րդ փողոց, թիվ 53 հասցեում գտնվող, 0.04 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 10-020-0109-0178, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |