Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 49-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 18.09.2020ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 101 ՈՐՈՇՄԱՆ, 09.12.2021ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 140 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՒՄ ԵՎ 28.07.2021ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 099 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Արենի համայնքի ավագանու 18.09.2020թվականի <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող մազ մակնիշի վակումային և կամազ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների վարորդների համար վարձատրության չափ և ավտոմեքենաներով մատուցված ծառայությունների դիմաց սակագներ սահմանելու մասին>>թիվ 101 որոշման մեջ կատարել փոփոխություններ.

որոշման 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ. <<Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքենայի վարորդի համար սահմանել վարձատրության չափ՝  2000 ՀՀ դրամ մեկ աշխատանքային ժամվա համար՝  ներառյալ հարկերը և ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ  ավտոմեքենաների վարորդի համար սահմանել վարձատրության չափ՝  1000 ՀՀ դրամ մեկ աշխատանքային ժամվա համար՝  ներառյալ հարկերը>>:

2. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի ՙ2022 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին >> թիվ 140 որոշման հավելված 1-ում կատարել լրացում՝ ավելացնել նոր 31-րդ տող հետևյալ բովանդակությամբ՝

Հ/Հ Հաստիքի անվանումը Բնակավայրը Հստիքային միավորը Աշխատակիցների թվաքանակը Դրույքաչափը Դրույքաչափը (ամսեկան)
31 Կամազի վարորդ Արենի 1 1 91276 91276

Ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝

Ընդամենը 32 36 3648460 3741218

Աշխատակիցների թվաքանակը՝ ՙ35՚ թիվը փոխարինել ՙ36՚ թվով:

3. Արենի համայնքի ավագանու 28.07.2021թվականի <<Արենի համայնքի Արենի բնակավայրի Արենի-Խաչիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում հողամասերի օտարումը արգելելուն համաձայնություն տալու մասին>> թիվ 099 որոշման տեքստը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ.

1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի <<Մեծ Սարի>>  գլուխ հատվածում, անարոշ ժամանակով հողամասերի օտարումը արգելելուն,

2. Կցվում է չօտարվող  տարածքի քարտեզը:

Որոշման վերնագրի մեջ <<Արենի-Խաչիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում>> բառերը փոխարինել <<Մեծ սարի գլուխ հատվածում>> բառերով


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner