Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի երրորդ, 34-րդ հոդվածի առաջին մասերի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Արենի համայնքի ավագանու 15 դեկտեմբերի 2017 թվականի «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 30-ը նոյեմբերի 2014 թվականի թիվ 26-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Արենի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 55-Ն որոշման հավելվածի 18-րդ կետից հետո ավելացնել նոր 19-րդ կետ՝ հետևյալ խմբագրությամբ.
19. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում յուրաքանչյուր ծնունդի կամ մահվան դեպքում սահմանվում է միանվագ դրամական օգնություն 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նշված վճարումը կատարվում է համապատասխան վկայականի առկայության դեպքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման և հրապարակման պահից: |