Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ, զինհաշմանդամ Հայկ Կամոյի Հարությունյանին հատկացնել միանվագ դրամական աջակցություն 100 000 ՀՀ դրամի չափով՝ հատուկ վերականգնողական լողավազան ձեռք բերելու նպատակով:
|