Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հողային օրենսգրքի>> 63-րդ հոդվածին համապատասխան, Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Տալ համաձայնություն Արենի համայնքին պատկանող 0.03957 հա (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը ՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0184-0062) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադատրային արժեքի 100%-ի չափով՝ 135330 (մեկ հարյուր երեսունհինգ հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ: |