Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 20․09․2022թվականի <<Արենի համայնքի Արենի բնակավայրի կենտրոնական հրապարակը անվանակոչելու մասին>> թիվ 101-Ա որոշումը։
2․ Արենի համայնքի Արենի բնակավայրի կենտրոնական հրապարակը (առաջին երկրորդ և երրորդ փողոցների հատման կետ) անվանակոչել <<Հայ-ֆրանսիական բարեկամության>> հրապարակ։ |